ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ադրբեջանում պատահարի հետևանքով 6 զոհվածից 5-ը զինվորականներ են

Ադրբեջանում պատահարի հետևանքով 6 զոհվածից 5-ը զինվորականներ են

Ադրբեջանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացել է 6 մարդ, հայտնում են տեղի լրատվամիջոցները։

Երկրի Պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Թովուզում տեղի ունեցած պատահարի հետևանքով 6 զոհվածից 5-ը զինվորականներ են։ 

Մասնավորապես՝ մահացել են ավագ սպա Ռուսլան Գուրբանով, ավագ սերժանտ Գաբիլ Ալիևը, սերժանտներ Բահլուլ Ալիևը և Գալանդար Ահմեդովը, ինչպես նաև կրտսեր սերժանտ Թուրան Մեհդիևը։ 

Նշվում է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, վթարի պատճառները պարզվում են։

  • Կիսվել: