շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Ադրբեջանում «հատուկ գործողություններ Ղարաբաղում» թեմայով հարցում է անցկացվել. 71,3 տոկոսը կողմ է ռազմական գործողություններին

Ադրբեջանում «հատուկ գործողություններ Ղարաբաղում» թեմայով հարցում է անցկացվել. 71,3 տոկոսը կողմ է ռազմական գործողություններին

Ադրբեջանում մտածել են հարցում անցկացնել «Ղարաբաղում հատուկ գործողություն անցկացնելու» թեմայով, տեղեկացնում է APA-ն:

Նշվում է, որ հարցումն անցկացրել է Սոցիալական հետազոտությունների կենտրոնը։

Ըստ աղբյուրի՝ հարցվածների 71,3 տոկոսը դրական է պատասխանել «Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանը պետք է նոր ռազմական գործողություններ իրականացնի Ղարաբաղում անօրինական զինված խմբավորումների դեմ»։

Հարցմանը մասնակցածների 24,1 տոկոսը հակառակ դիրքորոշումն է արտահայտել՝ նշելով, որ նոր ռազմական գործողություններ չեն ցանկանում։ Հարցվածների 4,6 տոկոսը դժվարացել է պատասխանել այս հարցին։

Ընթացիկ հետազոտության տվյալների հավաքագրումը տեղի է ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 8-ից 11-ը։ Հարցումներն անցկացվել են հեռախոսային հարցազրույցների տեսքով և ընդգրկել են 18 տարեկանից բարձր 390 հարցվողներ։

  • Կիսվել: