շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության հաշվապահը յուրացրել է կես միլիոն դոլար

Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության հաշվապահը յուրացրել է կես միլիոն դոլար

Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության հաշվապահ Զարիֆա Աբասովան մեղադրվում է 980 հազար մանաթ (մոտ 576 465,4 դոլար) յուրացնելու մեջ։ Նրա դեմ քրեական գործը հետաքննել է գլխավոր դատախազությունը, գործն ուղարկվել է դատարան, տեղեկացրել է «Թուրանը»։

Գործը հարուցվել է Եվրամիության ներկայացուցչության դիմումի հիման վրա։ Քննությունը պազել է, որ Զարիֆա Աբասովան 2017-2022թթ. առաքելության բանկային հաշիվներից կանխիկացրել է դրամական միջոցներ եւ փող հանել կեղծ վճարային հանձնարարությունների ճանապարհով։

Աբասովային ներկայացվել է մեղադրանք, գործը հանձնվել է դատարան։

  • Կիսվել: