երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ադրբեջանում ձերբակալվել է «Հյուրիեթ»-ի գլխավոր խմբագիրը

Ադրբեջանում ձերբակալվել է «Հյուրիեթ»-ի գլխավոր խմբագիրը

Ադրբեջանում ձերբակալվել է «Hürriyyət» (Հյուրիեթ) թերթի գլխավոր խմբագիր Վուգար Մամեդովը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդագրության համաձայն՝ Մամեդովը տեղադրել է «համացանցային-տեղեկատվական ռեսուրսներում տարածման արգելք ունեցող» տեղեկություն՝ այդպիսով խախտելով «Տեղեկության, տեղեկատվականացման և տեղեկության պաշտպանության մասին» օրենքը։

Դատարանի որոշմամբ Վուգար Մամեդովը կալանավորվել է մեկ ամիս ժամկետով։ Նույն խափանման միջոցը կիրառվել է Էլնուր Մամեդովի նկատմամբ (պաշտոնը չի նշվում)։

  • Կիսվել: