երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ադրբեջանում առևանգել են շիա ականավոր աստվածաբան Ալի Բեհեշթին

Ադրբեջանում առևանգել են շիա ականավոր աստվածաբան Ալի Բեհեշթին

Ադրբեջանում սրվել են շիա կրոնական գործիչների նկատմամբ բռնաճնշումները։ Երեկ (ապրիլի 6-ին) Ադրբեջանի հայտնի շիա հոգեւորական, Բաքվի Բինեհ գյուղի բնակիչ, հայտնի Հաջի Ալի Բեհեշթի անունով, որն իր կյանքը նվիրել է կրոնական գիտությունների ուսումնասիրմանը և հասարակության մեջ իսլամական արժեքների տարածմանը, ձերբակալվել է իր տանը, հայտնում են տելեգրամյան ալիքները։

Շեյխ Ալի Բեհեշթին ձերբակալվել է ալիևյան ռեժիմի անվտանգության ուժերի դիմակավորված անձանց կողմից ծոմ պահելու ժամանակ և տարվել անհայտ ուղղությամբ։ Առայժմ նրա մասին ոչ մի նորություն չկա։

Վերջին ամիսներին իրանա-ադրբեջանական հարաբերությունները ծայրահեղ սրվել են Բաքվի հակաիրանական հռետորաբանության և գործողությունների պատճառով։ Իրանը կարծում է, որ Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետեւում կանգնած է «սիոնիստական ​​ռեժիմը»։

  • Կիսվել: