կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի մասնակիցներից մեկը կտրել է սեփական կոկորդը

Ադրբեջանում 44-օրյա պատերազմի մասնակիցներից մեկը կտրել է սեփական կոկորդը

Ադրբեջանում ինքնասպան է եղել 44-օրյա պատերազմի հերթական մասնակիցը, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ 2020 թվականի դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի նախագահի հրամանագրով ՛՛Քալբաջարի ազատագրման համար՛՛ մեդալով պարգևատրված 33-ամյա Ռուսլան Ալեքսանդրովիչ Արդատևն ինքնասպան է եղել իր բնակարանում՝ կտրելով կոկորդը։

Այս տեղեկությունը հաստատել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից:

Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։

  • Կիսվել: