ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ադրբեջանում 1 տարվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 344 մարդ

Ադրբեջանում 1 տարվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 344 մարդ

Ադրբեջանում ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքում գրանցված ճանապարհատրանսպորտային 505 պատահարի հետևանքով զոհվել է 344, վիրավորվել՝ 335 մարդ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվականը՝ հղում կատարելով երկրի պետական ​​ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչությանը։

«Ըստ այս տարվա 11 ամիսների ընթացքում գրանցված ցուցանիշների՝ վարորդների կողմից ամենահաճախ հանդիպող խախտումը շարունակում է մնալ ճանապարհին արագության գերազանցումը»,-նշում է ադրբեջանական լրատվամիջոցը։

Վերջինիս հաղորդմամբ՝ 2024 թվականի ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 505 պատահար, ինչի հետևանքով զոհվել է 344, վիրավորվել՝ 335-ը։

  • Կիսվել: