ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում

Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում

Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ Alpan-2023 զորավարժություններ են անցկացնում, հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից, տեղեկացնում են այդ երկրի ԶԼՄ-ները:

՛՛Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների սցենարի համաձայն՝ ավիացիոն միջոցները, թռչելով բազային օդանավակայաններից, կատարել են մեծ և կարճ հեռավորությունների վրա հակաօդային պաշտպանության համակարգերի, հրամանատարական կետերի և կեղծ հակառակորդի համակենտրոնացման օբյեկտների տապալման խնդիրներ և այլ դրվագներ՛՛,-ասված է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: