կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ադրբեջանն ու թուրքական ընկերությունը Սու-25-երի արդիականացման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

Ադրբեջանն ու թուրքական ընկերությունը Սու-25-երի արդիականացման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

Ադրբեջանի Պաշտպանության նախարարության և թուրքական TUSAŞ ընկերության միջև ստորագրվել է Սու-25 կործանիչների արդիականացման  համաձայնագիր, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: 

Նշվում է, որ համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլում IDEF-23 պաշտպանական արդյունաբերության 16-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակում։

Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմատեխնիկական մատակարարման գլխավոր վարչության պետ Ագիլ Գուրբանովը և TUSAŞ-ի գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը։

  • Կիսվել: