կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Ադրբեջանն ու Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացրել

Ադրբեջանն ու Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացրել

Ադրբեջանի և Իրանի ռազմածովային ուժերի մի խումբ զինծառայողների և նավերի մասնակցությամբ Կասպից ծովում՝ իրանական տարածքային ջրերում, անցկացվել են «AZIREX-2024» համատեղ մարտավարական զորավարժությունները, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն:

Նշվում է, որ զորավարժությունը նվիրված է ծովում որոնողափրկարարական աշխատանքներին և կատարվող անելիքներին։

Ադրբեջանաիրանական ռազմական համագործակցության ամրապնդման նպատակով անցկացվող զորավարժությունների ընթացքում փրկարարական և բժշկական աշխատանքների, որոնողափրկարարական գործողությունների և նավաբեկության դեպքում նավի անվտանգության ապահովման սցենարներ են իրականացվել։

  • Կիսվել: