Ադրբեջանն ու Եվրամիությունը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր
Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հանդիպել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Քրիստինա Լոբիլյո Բորերոյի հետ:
Ըստ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության՝ պաշտոնյաներտ քննարկել են Հարավային գազային միջանցքի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում:
Կողմերն անդրադարձել են նաև Կասպից ծով-Սև ծով-Եվրոպա «կանաչ էներգետիկ միջանցքի» ստեղծումը և տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ նախագծերին՝ ընդգծելով մատակարարումների դիվերսիֆիկացման և մաքուր էներգիայի ինտեգրման կարևորությունը:



