երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանն ու ԱԹՍ-ներ արտադրող թուրքական «Baykar»-ը համագործակցության պայմանագիր են կնքել

Ադրբեջանն ու ԱԹՍ-ներ արտադրող թուրքական «Baykar»-ը համագործակցության պայմանագիր են կնքել

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը և ԱԹՍ-ներ արտադրող թուրքական Baykar ընկերությունը «Համատեղ հետազոտությունների, զարգացման և արտադրության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության թվիթերյան էջից։

Գրառման մեջ ասված է. «Հուսով ենք, որ համաձայնագիրը լավ արդյունքներ կապահովի»:

Նշվում է, որ փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ Թուրքիա այցի շրջանակում։

  • Կիսվել: