Ադրբեջանն Իրանի քաղաքացիներին ազատ է արձակել
Ադրբեջանի Մաքսային պետական կոմիտեի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել իրանցի վարորդներին ազատ արձակելու վերաբերյալ։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Հումանիզմի, փոխադարձ հարգանքի և բարիդրացիական սկզբունքների համաձայն՝ Իրանի քաղաքացիները հոկտեմբերի 21-ի առավոտյան վերադարձել են իրենց երկիր»:


