ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանն առաջին անգամ հրավիրվել է ՆԱՏՕ-ի էներգետիկ անվտանգության հարցերով ռազմական կոմիտեի նիստին

Ադրբեջանն առաջին անգամ հրավիրվել է ՆԱՏՕ-ի էներգետիկ անվտանգության հարցերով ռազմական կոմիտեի նիստին

Ադրբեջանն առաջին անգամ հրավիրվել է ՆԱՏՕ-ի էներգետիկ անվտանգության հարցերով ռազմական կոմիտեի նիստին՝ ՛՛ՆԱՏՕ+Գործընկերներ՛՛ ձևաչափով։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է ՆԱՏՕ-ում Ադրբեջանի առաքելության ղեկավար Ջաֆար Հուսեյնզադեն։

Նա նաև տեղեկացրել է, որ  Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի անդամ Էսմիրա Ջաֆարովան երկկողմ հանդիպումներ կունենա ՆԱՏՕ-ի Կլիմայի և էներգետիկ անվտանգության վարչության ղեկավար Մայքլ Ռուլի և Լիտվայում ՆԱՏՕ-ի էներգետիկ անվտանգության կենտրոնի ղեկավարության հետ։

 

  • Կիսվել: