շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանի ռազմաօդային ուժերը թուրքական ԱԹՍ-ներով վարժանքներ են անցկացնում

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը թուրքական ԱԹՍ-ներով վարժանքներ են անցկացնում

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումներն ուսումնամարզական թռիչքներ են իրականացնում թուրքական Akıncı անօդաչուներով: Այս մասին հայտնել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը:

Ինչպես հաղորդվում է՝ մինչ վարժանքները սկսելն անձնակազմերը գործողություններ են իրականացրել՝ անօդաչու թռչող սարքը մարտական ​​պատրաստության վիճակի բերելու ուղղությամբ։

«Akıncı հարվածային անօդաչուները, որոնք շահագործման են հանձնվել, իրականացրել են օդային հետախուզություն սահմանված երթուղիներով, որոշել պայմանական հակառակորդի ցամաքային թիրախների կոորդինատները և կատարել այլ առաջադրանքներ»,-նշված է Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: