շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է պատերազմում կրած կորուստների նոր ցուցակը

Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է պատերազմում կրած կորուստների նոր ցուցակը

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում կրած մարդկային կորուստների թիվը: Զոհված ադրբեջանցի զինծառայողների թիվը հասել է 2904-ի:
 
Ըստ գերատեսչության՝ խոսքը մինչև 2021 թ. հունիսի 14-ը հուղարկավորված զինծառայողների մասին է: Հաղորդվում է նաև 10 անհետ կորածի մասին:
 
Հաղորդագրության մեջ նշված է, որ անհետ կորած զինծառայողների որոնման ու նույնականացման գործընթացը շարունակվում է: 
 
Նշենք, որ ադրբեջանցի ընդդիմադիրները պարբերաբար կասկած են հայտնում կորուստների մասին պաշտոնական տվյալների վերաբերյալ: Բացի այդ, հրապարակվող պաշտոնական թվերում որևէ հիշատակում չկա Արցախյան երկրորդ պատերազմում Բաքվի ներգրաված վարձկանների շրջանում կորուստների մասին: 

  • Կիսվել: