ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հրահանգել է անհապաղ եւ վճռական կերպով ճնշել ցանկացած տիպի սադրանք

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հրահանգել է անհապաղ եւ վճռական կերպով ճնշել ցանկացած տիպի սադրանք

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպում է անցկացրել բանակի ղեկավար կազմի հետ։

«Հանդիպման ժամանակ վերլուծվել է ստեղծված օպերատիվ իրադրությունը Քելբաջարի (Քարվաճառի) եւ Լաչինի ուղղությամբ, նաեւ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ժամանակավոր տեղակայման տարածքներում։

Հասանովը հրահանգել է անհապաղ եւ վճռական կերպով ճնշել ցանկացած տիպի սադրանք, որ կարող է իրականացվել Հայաստանի ԶՈՒ կողմից»,- ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: