երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու իրավիճակը «պայմանական սահմանին»

Ադրբեջանի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու իրավիճակը «պայմանական սահմանին»

Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով պաշտպանության նախարարությանը, խորհրդակցությանը մասնակցել են նախարարի տեղակալները, զորատեսակների հրամանատարները, նախարարության գլխավոր վարչությունների եւ վարչությունների պետերը, ինչպես նաեւ զորամիավորումների հրամանատարները։

«Պաշտպանության նախարարը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է այն խնդիրները, որոնք առաջադրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բանակի համար»,- մեջբերել են ԶԼՄ-ները։ Խորհրդակցության ժամանակ քննարկվել է օպերատիվ իրադրությունը «պայմանական ադրբեջանա-հայկական սահմանին» եւ Արցախում։

Խորհրդակցությունում նորից կրկնվել է նախօրեին արտահայտված գաղափարն իբր արցախյան կողմից ռադոխանգարումների ստեղծման մասին տեղի եւ արտասահմանյան ավիաընկերությունների ուղեւորատար ինքնաթիռների GPS արբանյակային նավիգացիայի համակարգերի դեմ, ինչի կապակցությամբ նախարարն «օդանավերի անվտանգության ապահովման համապատասխան հանձնարարություններ է տվել»։

  • Կիսվել: