երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր թուրք գործընկերոջը երախտագիտություն է հայտնել 44-օրյա պատերազմում աջակցության համար

Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր թուրք գործընկերոջը երախտագիտություն է հայտնել 44-օրյա պատերազմում աջակցության համար

Աշխատանքային այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը փետրվարի 1-ին իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, տեղեկացնում է minval.az-ը:

Նշվում է, որ Հասանովը երախտագիտություն է հայտնել արցախյան 44-օրյա պատերազմում Թուրքիայի ցուցաբերած բարոյական և քաղաքական աջակցության համար։ Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդգծել է երկու եղբայրական երկրների ղեկավարների անկեղծ հարաբերությունների բացառիկ ազդեցությունը ռազմական համագործակցության վրա։

Անդրադառնալով համատեղ զորավարժություններում զինծառայողների ձեռք բերած փորձի նշանակությանը, կողմերը նշել են նման միջոցառումների պարբերական անցկացման կարևորությունը։

Հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ Ադրբեջանը ընդլայնում է ռազմական համագործակցությունը Թուրքիայի հետ՝ իր պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով, ինչը տարածաշրջանում կայունությունն ապահովող հիմնական գործոններից է, հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն:

 

  • Կիսվել: