շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ադրբեջանի օմբուդսմենը ԿԽՄԿ-ին անորոշ կերպով անգործության մեջ է մեղադրել

Ադրբեջանի օմբուդսմենը ԿԽՄԿ-ին անորոշ կերպով անգործության մեջ է մեղադրել

Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիեւան ԿԽՄԿ-ին անորոշ կերպով մեղադրել է անգործության մեջ։

«Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) հետ համագործակցությամբ մեծ աշխատանք է տարվել՝ անհետ կորած ադրբեջանցիների մասին տեղեկություններ ստանալու համար, սակայն սպասված արդյունքը չի ստացվել»,- ասվում է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի՝ (օմբուդսմենի) Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորածների հետ կապված զեկույցում։

Զեկույցն ուղղված է համապատասխան միջազգային կազմակերպություններին օգոստոսի 30-ի՝ Բռնի անհետացման զոհերի միջազգային օրվա կապակցությամբ։

  • Կիսվել: