կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ադրբեջանի նախագահի օգնականը պատասխանել է Ալեն Սիմոնյանին

Ադրբեջանի նախագահի օգնականը պատասխանել է Ալեն Սիմոնյանին

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը թվիթերյան իր միկրոբլոգում պատասխանել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը՝ կոչ անելով «վերջ տալ մանիպուլյացիաներին»։
 
«Հայաստանի քաղաքական ղեկավարությունը բառերի հետ խաղալու փոխարեն պետք է վերջ տա մանիպուլյացիաներին, ապատեղեկատվությանն ու Լաչինի ճանապարհի հարցում միջազգային հանրությանը մոլորեցնելու քարոզչական արշավին։ Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ - խմբ․) ճանապարհը բաց է բոլոր տեսակի առաքումների համար»,- նշել է Հաջիևը՝ հրապարակելով Սիմոնյանի գրառման նկարը։ 

 

 

Ալեն Սիմոնյանն ավելի վաղ իր թվիթերյան միկրոբլոգում գրել էր, որ Ադրբեջանը կեղտոտ խաղ է խաղում ու ամիսներ շարունակ ստում։

«Ամիսներ շարունակ Ադրբեջանը խաբում էր միջազգային հանրությանը, թե Լաչինի միջանցքը բաց է դեպի պաշարված Լեռնային Ղարաբաղ և այնտեղից մարդկանց և ապրանքների հումանիտար տեղափոխման համար։ Մարդասիրական ավտոշարասյան կանգնեցումը միջանցքի մուտքի մոտ և արհամարհական հայտարարությունը, թե «խաղն ավարտված է», ապացուցում է, որ այս բոլոր ամիսների ընթացքում Ադրբեջանը կեղտոտ խաղ է խաղացել ու ստել»,- գրել էր ԱԺ նախագահը։

  • Կիսվել: