ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ադրբեջանի կառավարությունը եզրակացություններ չի անում հաշվետվություններից. Պետդեպ

Ադրբեջանի կառավարությունը եզրակացություններ չի անում հաշվետվություններից. Պետդեպ

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքների վերաբերյալ իր ամենամյա հաշվետվությունը։ Զեկույցի՝ Ադրբեջանին վերաբերող հատվածում նշվում է. «Ադրբեջանում տեղի են ունենում ապօրինի, կամայական սպանություններ, խոշտանգումներ, այլ դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող գործողություններ, դրա հետ կապված չարաշահումներ, ինչպես նաև բանտերում ծանր պայմաններ»:

Պետդեպարտամենտի՝ Մարդու իրավունքների վերաբերյալ 2022 թվականի հաշվետվության մեջ արձանագրվել են անհիմն ձերբակալություններ, քաղաքական բանտարկյալներ, քաղաքական դրդապատճառներով բռնաճնշումներ երկրից դուրս, անկախ դատական համակարգի բացակայություն, մարդու կյանքի անձեռնմխելիության ապօրինի խախտումներ, խոսքի և զանգվածային լրատվամիջոցների ազատության լուրջ սահմանափակումներ և այլ խախտումներ։

  • Կիսվել: