Ադրբեջանի հետ ոչ ոք չի հանդգնի խոսել սպառնալիքի ու պարտադրանքի լեզվով. Ալիև
Ադրբեջանի հետ ոչ ոք չի հանդգնի խոսել սպառնալիքի ու պարտադրանքի լեզվով: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Թե պատերազմից առաջ, թե դրա ընթացքում և անգամ հետո, ոմանք փորձում էին և շարունակում են մեզ սպառնալ: Բայց նրանց բոլոր այդ ջանքերը զուր էին»,- Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած Վարանդա այցելության ժամանակ:
Ալիևի խոսքով՝ «ոչ ոք չի կարող կոտրել Ադրբեջանի կամքը»: