երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի հետ գազային գործարքի պատճառով Պակիստանում քաղաքական սկանդալ է․ նախկին վարչապետը հեռացել է տնտեսական խորհուրդից

Ադրբեջանի հետ գազային գործարքի պատճառով Պակիստանում քաղաքական սկանդալ է․ նախկին վարչապետը հեռացել է տնտեսական խորհուրդից

Նախկին վարչապետ, Պակիստանի տնտեսական համակարգող կոմիտեի անդամ և իշխող Պակիստանի մահմեդական լիգայի (PLM-N) առաջնորդներից մեկը՝ Շահիդ Խաքան Աբասին, երեկ հրաժարական է տվել՝ ի նշան բողոքի ադրբեջանական սեղմված գազի գործարքի դեմ։ Այս մասին հայտնել է Pakistan Today-ը։

Աբասին դեմ է արտահայտվել ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերության և պակիստանյան PLL (Pakistani LNG Limited) միջև սեղմված գազի մատակարարման պայմանագրի կնքմանը և առաջարկել է պայմանագիր կնքել մասնավոր պակիստանյան ընկերության հետ։

Քանի որ այս առաջարկը մերժվել է, Աբասին հեռացել է կոմիտեի անդամի պաշտոնից։ 

Պակիստանի և Ադրբեջանի միջև սեղմված գազի մատակարարման պայմանագիրը SOCAR-ի և PLL-ի միջև ստորագրվել է դեռևս 2017 թվականին՝ էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության համաձայնագրի շրջանակներում։

Պակիստանի տնտեսական համակարգող կոմիտեն՝ ֆինանսների նախարար Իսհակ Դարի գլխավորությամբ, համաձայնել է ստորագրել համաձայնագիրը հունիսի 14-ին՝ վարչապետ Շահբազ Շարիֆի Բաքու պաշտոնական այցից ժամեր առաջ։

Պակիստանի նավթի նախարար Մուսադիկ Մալիկը լրագրողներին ասել է, որ SOCAR-ը լոնդոնյան դուստր ձեռնարկության միջոցով հաջորդ ամսից սկսած Պակիստանին կտրամադրի ամսական մեկ տանկեր սեղմված գազ։ Նախարարի խոսքով՝ դրա գինը կլինի ավելի ցածր, քան սեղմված գազի սփոթ գները համաշխարհային շուկայում։

Աղբյուրները հայտնել են, որ այս հանդիպմանն Աբասին առաջարկել է սեղմված գազ գնել Ադրբեջանից պակիստանյան մասնավոր ընկերության միջոցով ու դեմ եղել․ որ պետական ընկերությանը լինի որպես պայմանագրի կողմ։

Ըստ պակիստանական լրատվմաիջոցի՝ որոշումն ընդունվել է ընդամենը մեկ օր անց այն բանից հետո, երբ Աբասին կուսակցական որևէ պաշտոնում չի ընտրվել համագումարի ժամանակ, որը երկրի վարչապետ Շեհբազ Շարիֆին ընտրել է որպես կուսակցության նախագահ, իսկ Մարիամ Նավազին որպես առաջին փոխնախագահ, որը զբաղեցնում էր Աբասին։

Հրաժարականը գործընթացի մի մասն է, որը ձգձգվում է ամիսներ շարունակ, երբ Աբասին կամաց-կամաց հեռանում է այն կուսակցությունից, որը նրան տարել էր երկրի ամենաբարձր պաշտոնին:

  • Կիսվել: