շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ադրբեջանի գործողությունները Հայաստանի ինքնիշխանության և միջազգային իրավունքի խախտում են. ԱՄՆ կոնգրեսական Թեդ Լյու

Ադրբեջանի գործողությունները Հայաստանի ինքնիշխանության և միջազգային իրավունքի խախտում են. ԱՄՆ կոնգրեսական Թեդ Լյու

Ամերիկացի կոնգրեսական Թեդ Լյուն Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել Սյունիքի մարզում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ: Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը գրել է.

«Խիստ մտահոգված եմ Հայաստանի տարածքի Սև լճի շրջանում ադրբեջանական զորքի ոտնձգությունների մասին տեղեկությամբ: Եթե տեղեկությունները հաստատվեն, ապա Ադրբեջանի գործողությունները և՛ Հայաստանի ինքնիշխանության և՛ միջազգային իրավունքի խախտում են: Կոչ եմ անում Ադրբեջանին՝ անհապաղ հետ քաշվել և վերջ դնել թշնամական գործողություններին, որոնք խաթարում են խաղաղ երկխոսության և բանակցության նպատակները»,- գրել է ամերիկացի կոնգրեսականը:

 
 

 

  • Կիսվել: