չորեքշաբթի, նոյեմբեր 13
13 / 11 / 2024
Ադրբեջանի և Հունգարիայի ՊՆ ներկայացուցիչները համագործակցության հարցեր են քննարկել

Ադրբեջանի և Հունգարիայի ՊՆ ներկայացուցիչները համագործակցության հարցեր են քննարկել

Հունգարիայի Պաշտպանության նախարարության պատվիրակությունն այցելել է Ադրբեջան:

Ըստ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությոան՝ այցը տեղի է ունեցել երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև կնքված 2024թ. երկկողմ համագործակցության պլանի համաձայն:

«Հունգարական պատվիրակությանը ներկայացվել են հատուկ գործողությունների խմբի մարտավարական գործունեությունը, ինչպես նաև ստորաբաժանումների կողմից օգտագործվող սպառազինությունը, զինամթերքը և մարտական տեխնիկան:

Հանդիպման նպատակն էր մտքեր փոխանակել համագործակցության հեռանկարների վերաբերյալ, ինչպես նաև քննարկել փոխգործակցության զարգացմանն ուղղված առաջարկներ»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: