շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ադրբեջանի դեսպանությունը դիմել է Ֆրանսիայի կառավարությանը՝ կոչ անելով համագործակցել

Ադրբեջանի դեսպանությունը դիմել է Ֆրանսիայի կառավարությանը՝ կոչ անելով համագործակցել

Ադրբեջանի դեսպանությունը դիմել է Ֆրանսիայի կառավարությանը՝ կոչ անելով համագործակցել «Ադրբեջանի քաղաքացիների, ինչպես նաև մարդկության դեմ գործված ռազմական հանցագործությունների վերաբերյալ ճշմարտությունը վերականգնելու հարցում»: Այս մասին հայտնում է Infoteka24-ը:

Դիմումով Ադրբեջանը Ֆրանսիային նաև խնդրում է Հայաստանին օգնել՝ պարզելու համար Արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած 4 000 ադրբեջանցիների ճակատագիրը, նաև օժանդակել Արցախի՝ ադրբեջանական վերահսկողությանն անցած տարածքների ականազերծմանը:

Տպավորություն է, թե ադրբեջանցի դիվանագետներն ամենևին չեն հետևում Արցախի շուրջ ծավալվող գործընթացներին, մոռացել են, որ Ֆրանսիայի Սենատը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչում է, իսկ նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է գալիս Շուշին ու Հադրութը հայկական կողմին վերադարձնելու, ինչպես նաև հնարավորինս արագ Արցախի կարգավիճակի շուրջ բանակցություններին վերադառնալու կոչով:

  • Կիսվել: