հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանի բանակում մեկ օրում երկրորդ ինքնասպանությունն է կատարվել

Ադրբեջանի բանակում մեկ օրում երկրորդ ինքնասպանությունն է կատարվել

Ադրբեջանի բանակում մեկ օրում երկրորդ ինքնասպանությունն է կատարվել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ N զորամասի զինծառայող Թելման Մահմուդ օղլի Էլյուբովն ինքնասպանոթյուն է գործել հրազենով։ Զինվորական դատախազության աշխատակիցներն իրականացրել են դեպքի վայրի եւ մարմնի զննում, իրականացրել անհրաժեշտ այլ միջոցառումներ։

Հարուցվել է քրեական գործ՝ ՛՛ինքնասպանության հասցնելու՛՛ հոդվածով։

Ավելի վաղ հայտնել էինք զինվոր Իլքին Ալեքպերովի ինքնասպանության մասին։

  • Կիսվել: