երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Ադրբեջանի բանակին հրամայվել է պատրաստ լինել Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին հնարավոր սադրանքների կանխմանը». Հասանով

«Ադրբեջանի բանակին հրամայվել է պատրաստ լինել Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին հնարավոր սադրանքների կանխմանը». Հասանով

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ՊՆ-ում կայացած խորհրդակցության ժամանակ ասել է, որ իրենց բանակին հրամայվել է ՛՛պատրաստ լինել Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին հայկական զինված ուժերի հնարավոր սադրանքների անհապաղ և վճռական կանխմանը՛՛, տեղեկացնում է Turan-ը:

Նշվում է, որ խորհրդակցությանը, բացի Հասանովից, մասնակցել են նաև 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի գրավված շրջաններում տեղակայված զորամասերի հրամանատարները, որոնք, ըստ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության, ՛՛մանրամասն վերլուծել են հայ-ադրբեջանական պետական սահմանին և Ղարաբաղում տիրող օպերատիվ իրավիճակը՛՛:

 

  • Կիսվել: