շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ադրբեջանի ԱԳՆ-ն անհիմն, սադրիչ և անընդունելի է որակել Մակրոնի հայտարարությունները

Ադրբեջանի ԱԳՆ-ն անհիմն, սադրիչ և անընդունելի է որակել Մակրոնի հայտարարությունները

Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը, թե Ռուսաստանն աջակցել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողություններին, քանի որ Հայաստանն առաջին անգամ ունի վճռական վարչապետ, որը չի ենթարկվում Մոսկվային:

Էմանուել Մակրոնը հավելել էր, որ Փարիզը վերջին ամիսներին ենթարկվել է Ադրբեջանի անընդունելի միջամտությանն իր անդրծովյան տարածքների մեծ մասում, հատկապես՝ Նոր Կալեդոնիայում, քանի որ Ֆրանսիան պաշտպանում է միջազգային իրավունքը և Հայաստանը:

Բաքվից անհիմն, սադրիչ և անընդունելի են որակել Մակրոնի խոսքերը։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը Փարիզին մեղադրել է հայամետ քաղաքականության, Ադրբեջանի ինքնիշխանությունն իբր կասկածի տակ դնելու, ինչպես նաև Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում գործակցելու համար:

«Ֆրանսիայից պահանջում ենք ձեռնպահ մնալ քայլերից, որոնք չեն նպաստում խաղաղությանը, այլ նպաստում են տարածաշրջանի ապակայունացմանը»,- հայտարարել է Այխան Հաջիզադեն։

  • Կիսվել: