կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել են Գրետա Թունբերգի՝ COP29-ի դեմ կազմակերպած ակցիային

Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել են Գրետա Թունբերգի՝ COP29-ի դեմ կազմակերպած ակցիային

BBC-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն ափսոսանք է հայտնել շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգի կողմից կազմակերպված բողոքի ցույցի կապակցությամբ։

Նոյեմբերի 11-ին Թունբերգը բողոքի ակցիա էր կազմակերպել Թբիլիսիում, որտեղ տասնյակ ցուցարարներ քննադատել էին Ադրբեջանին COP29-ը հյուրընկալելու համար։

«Ընդհանուր առմամբ, անընդունելի է ադրբեջանա-հայկական անցյալ հակամարտության վերաբերյալ որևէ պնդում անել՝ առանց այդ հարցերի մասին տեղյակ լինելու»,- ասել է Հաջիզադեն։

  • Կիսվել: