Ադրբեջանի ԱԳ նախարարը կայցելի Թուրքիա
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կայցելի Թուրքիա։ Այս մասին Ստամբուլում APA-ի թղթակցին հայտնել են Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատանը։
Հաղորդվում է, որ այցի ընթացքում, որը կկայանա հուլիսի 31-ին, Ջեյհուն Բայրամովը կհանդիպի իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։