շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների սպանությունները պատերազմական հանցագործություն են. ԵԽ պատգամավոր

Ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների սպանությունները պատերազմական հանցագործություն են. ԵԽ պատգամավոր

 Արցախի ապագա կարգավիճակը հստակեցնելու համար անհրաժեշտ է խնդրի երկարաժամկետ, բանակցային ու քաղաքական կարգավորում՝ հիմնված ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության,հավասար իրավունքների, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին մայիսի 20-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում  Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը հայտարարեց ԵԽ Ձախերի խմբակցության անդամ, իսպանացի պատգամավոր Պերնանդո Բառենա Արզան:

Նա արձանագրեց, որ Ադրբեջանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացված հարձակումն ավարտվեց եռակողմ մի հայտարարությամբ, որն Ադրբեջանը չի հարգում և խախտում է: «Շուրջ 200 հայեր շարունակում են գերության մեջ գտնվել Ադրբեջանում: Ադրբեջանցի զինվորականներն այս ռազմագերիներին սպանում են, ինչը համարվում է պատերազմական հանցագործություն: Ժամանակն է, որ այս խորհրդարանը պահանջի Ադրբեջանից անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր այն հայերին, որոնք գերեվարվել են հակամարտության ընթացքում և դրանից հետո, լիարժեքորեն հարգել հրադադարի համաձայնագիրը, զերծ մնալ հետագա ռազմական ներխուժումից հայկական տարածք»,- հայտարարեց իսպանացի պատգամավորը:

  • Կիսվել: