Աբու Դաբիում Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին օրն ավարտվեց
Աբու Դաբիում Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների առաջին օրն ավարտվել է: Այս մասին լրագրողներին ասել է Ուկրաինայի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովի մամուլի խոսնակը:
՛՛Այս պահի դրությամբ բանակցություններն ավարտվել են: Նախատեսվում է, որ բանակցությունները կշարունակվեն հինգշաբթի օրը՛՛,-նշել է նա։
Նշենք, որ բանակցությունների նախորդ փուլը Աբու Դաբիում կայացել էր հունվարի 23-24-ին։
Ինչպես նախորդ հանդիպման ժամանակ, այս անգամ էլ ռուսական պատվիրակությունը գլխավորել է Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ, ծովակալ Իգոր Կոստյուկովը։ Ամերիկյան պատվիրակության կազմում կրկին ընդգրկված են նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։


