կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Աբրամովիչը չի ստորագրում «Չելսիի» վաճառքից ստացված գումարը Կիևին փոխանցելու մասին համաձայնագիրը

Աբրամովիչը չի ստորագրում «Չելսիի» վաճառքից ստացված գումարը Կիևին փոխանցելու մասին համաձայնագիրը

Ռուս գործարար Ռոման Աբրամովիչը հրաժարվում է ստորագրել հրահանգը, ըստ որի՝ բրիտանական «Չելսի» ֆուտբոլային ակումբի վաճառքից ստացված միջոցները կփոխանցվեն Ուկրաինային, գրում է Daily Mail-ը՝ հղում անելով բրիտանական ԱԳՆ-ի աղբյուրներին։

«Ռոման Աբրամովիչը հրաժարվում է ստորագրել 2,3 միլիարդ ֆունտ ստերլինգի գործարքը, որ Ուկրաինան պետք է ստանա «Չելսիի» վաճառքից։ Նա ցանկանում է, որ գումարի զգալի մասը փոխանցել տուժած ռուսներին: Այնուամենայնիվ, ո՛չ բրիտանական կառավարությունը, ո՛չ Եվրահանձնաժողովը չեն համաձայնի նման գործարքին, քանի դեռ գործում են հակառուսական պատժամիջոցները»,- ասվում է հոդվածում։

  • Կիսվել: