Աբխազիայում ցուցարարները վերահսկողության տակ են վերցրել կառավարական շենքերի ամբողջ համալիրը
Աբխազիայում ցուցարարները վերահսկողության տակ են վերցրել կառավարական շենքերի ամբողջ համալիրը՝ հայտարարելով, որ չեն ցրվի այնքան ժամանակ, քանի դեռ նախագահ Բժանիան հրաժարական չի տվել։
Աբխազիայում բանակցություններ են ընթանում իշխանությունների և ընդդիմության միջև։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սուխումի խորհրդարանի շենքի մոտ, որտեղ նախատեսվում էր քննարկել Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագիրը, բախում է տեղի ունեցել ուժայինների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև։
Համաձայնագիրը դժգոհություն է առաջացրել աբխազական ընդդիմության շրջանում. Ընդդիմադիրները կարծում են, որ փաստաթուղթը թույլ է տալիս այնպիսի շինություններ կառուցել, որոնց վերաբերյալ օրինագիծը խորհրդարանն ավելի վաղ մերժել էր։
Հոկտեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը ռուսական ընկերություններին թույլ է տալիս ներդրումային ծրագրեր իրականացնել Աբխազիայի տարածքում։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Աբխազիայի խորհրդարանի միջազգային կապերի հանձնաժողովի ղեկավար Ալխաս Բարցիցը, Աբխազիան ինքնուրույն չի կարողանա միջոցներ գտնել իր տնտեսության առանցքային, հիմնարար ոլորտները վերականգնելու համար։