Աբխազիայի նախագահի պարտականությունները ստանձնել է փոխնախագահը՝ մինչև արտահերթ ընտրությունների անցկացում
Աբխազիայի փոխնախագահ Բադրա Գունբան ստանձնել է երկրի նախագահի պարտականությունները, մինչև արտահերթ ընտրությունների անցկացումը; Այս մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակ Լաշա Աշուբան:
Նա, մասնավորապս, նշել է. «Ավտոմատ կերպով, Սահմանադրության համաձայն, նախագահի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է փոխնախագահ Բադրա Գունբան»։
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Աբխազիայի խորհրդարանն ընդունել է Ասլան Բժանիայի հրաժարականը, որն ավելի վաղ հայտարարել էր պաշտոնը լքելու որոշման մասին:
Հիշեցնենք նաև, որ Աբխազիայի արդարադատության նախարար Անրի Բարցիցը հայտարարել էր երկրում հեղաշրջման փորձի մասին: