կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Աբխազիայի նախագահը խոստացել է հրաժարական տալ, երբ ազատագրվի խորհրդարանի շենքը

Աբխազիայի նախագահը խոստացել է հրաժարական տալ, երբ ազատագրվի խորհրդարանի շենքը

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան խոստացել է հրաժարական տալ, երբ ցուցարարները լքեն Սուխումի խորհրդարանի շենքը։

«Երբ նրանք դուրս գան շենքից, ես հրաժարականի դիմում կգրեմ, և նոր ընտրություններում կտեսնենք, թե որքան աջակցություն կստանան»,- ասել է Բժանիան Տամիշ գյուղում մարդկանց հետ հանդիպման ժամանակ։

Ուրբաթ օրը Սուխումում ցուցարարները, որոնք դեմ են Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացմանը, վերահսկողության տակ են վերցրել նախագահի վարչակազմի շենքը և խորհրդարանի շենքը։

  • Կիսվել: