հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Աբխազիան վավերացրել է Ռուսաստանի հետ համաձայնագիրը դատական որոշումների փոխադարձ ճանաչման մասին

Աբխազիան վավերացրել է Ռուսաստանի հետ համաձայնագիրը դատական որոշումների փոխադարձ ճանաչման մասին

Աբխազիան վավերացրել է Ռուսաստանի հետ «Տնտեսական գործերով դատական եւ արբիտրաժային որոշումների ճանաչման եւ կատարման մասին» համաձայնագիրը, տեղեկացրել է Ափսնիպրեսը։

Վավերացման օգտին քվեարկել է 27 պատգամավոր, երկու պատգամավոր ձեռնպահ է մնացել։ Համաձայնագիրն ուղղված է դատարանների եւ միջազգային առեւտրային արբիտրաժների ուժի մետ մտած որոշումների փոխադարձ ճանաչմանը եւ կատարմանը այն վեճերի դեպքում, որոնք առաջանում են ձեռներեցային եւ տնտեսական այլ գործունեություն իրականացնելիս։

Համաձայնագրի դրույթները կիրառվում են նաեւ դատական եւ արբիտրաժային որոշումների հանդեպ, որոնք հաստատել են միջազգային համաձայնագրերը։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտնելու դիվանագիտական խողովակներով ներպետական ընթացակարգերի կատարման մասին գրավոր ծանուցումն ստանալուց 30 օր հետո, որոնք անհրաժեշտ են դրա ուժի մեջ մտնելու համար։

  • Կիսվել: