6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ճապոնիայի արևմտյան ափերի մոտ
Ճապոնիայի ամենահարավային Օկինավա պրեֆեկտուրայի Միյակո կղզուց արևմուտք 6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացնում է երկրի գլխավոր օդերևութաբանական ծառայությունը։
Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է 170 կիլոմետր խորության վրա։ Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը կազմել է 3 բալ։
Ցունամիի վտանգ չկա:
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: