երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ ՌԴ-ում

5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ ՌԴ-ում

Կիրակի առավոտյան Խաղաղ օվկիանոսում՝ Կամչատկայի մերձակայքում, 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային տնօրինության մամուլի ծառայությունը՝ հղում անելով ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղին։
 
Սեյսմիկ իրադարձության ուժգնությունը կազմել է 5,4 բալ, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կրոնոցկի ծովածոցի ջրերում՝ Միլկովո մունիցիպալ շրջանի Միլկովո գյուղից 164 կմ դեպի արևելք՝ 123 կմ խորության վրա։Ստորգետնյա ցնցումները զգացվել են մինչև երկու բալ ուժգնությամբ Պետրոպավլովսկ-Կամչատսկի և Վիլյուչինսկի քաղաքային շրջանների առանձին հատվածներում, ինչպես նաև Էլիզովսկի մունիցիպալ շրջանում։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ Ոչ ոք չի տուժել, վնասներ չկան։ 

  • Կիսվել: