շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
44-օրյա պատերազմի մի խումբ մասնակիցներ Ադրբեջանի կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացրել

44-օրյա պատերազմի մի խումբ մասնակիցներ Ադրբեջանի կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացրել

Այսօր Բաքվում՝ Ադրբեջանի կառավարության շենքի առջև, բողոքի ակցիա են անցկացրել 44-օրյա պատերազմի մի քանի տասնյակ մասնակիցներ, տեղեկացնում է ՛՛Թուրանը՛՛:

Նշվում է, որ նրանք իշխանություններից պահանջել են իրենց մարտական գործողությունների մասնակից ճանաչել, օժտել համապատասխան արտոնություններով և պարգևատրել շքանշաններով։

Բողոքի ակցիայի մասնակիցները պնդել են, որ իրենք նախկինում բազմիցս դիմել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, սակայն գերատեսչությունը հրաժարվել է նրանց պատերազմի մասնակցի կարգավիճակ շնորհել՝ շեշտելով, որ 2020 թվականի աշնանը նրանք ծառայությունն իրականացրել են թիկունքային ստորաբաժանումներում։

Սակայն ցույցի մասնակիցները լրագրողներին ցույց են տվել զորամասերից ստացված տեղեկանքները, որոնք վկայում են իրենց՝ մարտական գործողություններին մասնակցելու մասին։

  • Կիսվել: