27 զոհ. այսօր Իսրայելը դարձյալ հարվածել է Լիբանանին
Այսօր առավոտից Լիբանանի տարբեր շրջաններին հասցված իսրայելական հարվածների հետևանքով 27 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Լիբանանի Առողջապահության նախարարությունը։
«Հինգշաբթի՝ ապրիլի 2-ին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 27 մարդ, 105-ը վիրավորվել են»,-նշված է հաղորդագրության մեջ։
Այսպիսով՝ մարտի 2-ին հակամարտության սրացման սկզբից ի վեր զոհերի թիվը հասել է 1345-ի, վիրավորվել է 4040 քաղաքացի։


