26 աթս-ներ հարձակվել են Ռոստովի մարզի վրա
Ուկրաինական 26 անօդաչու թռչող սարք հարձակվել է ՌԴ Ռոստովի մարզի վրա: Հարվածի տակ են հայտնվել Ազովի, Միլլերովի և Տարասովի շրջանները։ Անօդաչուի բեկորներից վնասվել է բարձրահարկ շենք՝ ավերվել է տանիքը։
Այս մասին հայտնել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Սլյուսարը:
«Գիշերը ԱԹՍ-ները գրոհել են Ազովի, Միլլերովսկի և Տարասովսկի շրջանները։ Զինվորականները հետ են մղել օդային հարձակումը, բայց, ցավոք, կան ողբերգական հետևանքներ։ Միլլերովսկի շրջանի Դոլոտինկա ավանում ԱԹՍ-ի անկման հետևանքով վնասվել է երկհարկանի տուն՝ փլուզվել է ծածկը, ինչի հետևանքով թոշակառու կին է մահացել», – տելեգրամյան ալիքում գրել է Սլյուսարը: