2023 թվականին ՀԱՊԿ-ի 4 զորավարժությունից երեքը կանցկացվի Բելառուսում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ 2023 թ. նախատեսված չորս զորավարժություններից երեքը կանցկացվեն Բելառուսում։ Այս մասին այսօր STV-ին տված հարցազրույցում ասել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարի առաջին տեղակալ Պավել Մուրավեյկոն։
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ռազմական գծով՝ կազմակերպության տարեկան անցկացվելիք չորս զորավարժությունից երեքը նախատեսվում է անցկացնել մեր երկրի տարածքում. դրանք արագ արձագանքման հավաքական ուժերի ՛՛Փոխազդեցություն՛՛, հետախուզական ստորաբաժանումների ՛՛Որոնում՛՛ և թիկունքային ուժերի ՛՛Էշելոն՛՛ զորավարժություններն են: Այս ամենը սեպտեմբերին տեղի կունենա մեր երկրի տարածքում՛՛:


