հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածում 33 իսրայելցի պատանդ է զոհվել. ՀԱՄԱՍ

2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածում 33 իսրայելցի պատանդ է զոհվել. ՀԱՄԱՍ

2023 թվականի հոկտեմբերից ի վեր Իսրայելի գործողությունների արդյունքում Գազայի հատվածում 33 իսրայելցի պատանդ է զոհվել։ Այս մասին հայտարարել է ՀԱՄԱՍ շարժումը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Երեսուներեք սիոնիստ գերիներ զոհվել են, իսկ ոմանց հետքերը կորել են վարչապետ Նեթանյահուի և նրա ֆաշիստական բանակի հանցավոր գործողությունների պատճառով»,-ասվում է շարժման հայտարարության մեջ:

Նշվում է, որ Իսրայելի տվյալների համաձայն՝ ՀԱՄԱՍ-ի գերության մեջ է մնում 101 մարդ, այդ թվում նրանք, ովքեր ենթադրաբար զոհվել են: Հակամարտության սկսվելուց ի վեր գերությունից հաջողվել է վերադարձնել 154 մարդու, այդ թվում՝ զոհված պատանդների մարմինները, որոնք դուրս են բերվել Գազայի հատվածից: Գերության մեջ գտնվողների թվում կան կանայք, երեխաներ և տարեցներ, որոնք պահվում են ավելի քան 400 օր։

 

  • Կիսվել: