երեքշաբթի, հունվար 21
21 / 1 / 2025
2020-ին թուրքական զենքը չէր հասնի Բաքու, եթե Թուրքիան հատուցած լիներ Հայոց ցեղասպանության համար. Հենրի Թերիո

2020-ին թուրքական զենքը չէր հասնի Բաքու, եթե Թուրքիան հատուցած լիներ Հայոց ցեղասպանության համար. Հենրի Թերիո

Ես մեծ կարևորություն եմ տալիս ցեղասպանության համար քրեական պատասխանատվությանը և այստեղ նպատակը ավելի շատ անելն է ցեղասպանությունը վերապրած մարդկանց համար, նրանց համար լավ պայմաններ ստեղծելը, նրանց ռեհաբիլիտացիայի համար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 13-ին Երեւանում ընթացող «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ նշեց Վորչեսթերի պետական համալսարանի գիտական գծով փոխնախագահ, փիլիսոփայության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Հենրի Թերիոն:

«Այն խմբերին, որոնք իրականացրել են ցեղասպանությունը, պետք է պատժել, մարդիկ պետք է վստահ լինեն, որ այն մարդիկ, որոնք դա իրականացնում են, ենթարկվում են պատասխանատվության:

Եթե Թուրքիային ժամանակին ստիպեին, որ նա հատուցում աներ Հայաստանի, որը նաև Հայաստանին անվտանգության երաշխիքներ կտրամադրեր, ապա 2020-ին, երբ Ադրբեջանը սկսեց իր ռազմական ագրեսիան, թուրքական զենքերը չէին կարող օգտագործվել նրանց օգնելու համար: Որովհետև սա կնշանակեր, որ այդ փաստաթղթով Թուրքիան պարտավոր կլիներ անվտանգության երաշխիքներ տալ Հայաստանին»,-ասաց նա:

  • Կիսվել: