կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
2018 թ․ ի վեր Պեկինում առաջին անգամ հանդիպել են Չինաստանի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը

2018 թ․ ի վեր Պեկինում առաջին անգամ հանդիպել են Չինաստանի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը

2018 թ. ի վեր Պեկինում առաջին անգամ հանդիպել են Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Չինաստանի ղեկավարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարին՝ հանդիպմանը հույս հայտնելով, որ իր այցը դրական ներդրում կունենա երկու երկրների հարաբերությունների կայունացման գործում։

Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, երկուշաբթի հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը։

«Նախագահ Սի Ծինփինը հանդիպում է անցկացնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ: Նախագահ Սին ասել է, որ պետությունների միջև փոխգործակցությունը միշտ պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի և անկեղծության վրա: Նա հույս է հայտնել, որ պետքարտուղար Բլինկենի այցը դրական ներդրում կունենա ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների կայունացման գործում», -ասել է Հուա Չունյինը:

  • Կիսվել: