ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
1 միլիարդ եվրո Ուկրաինային՝ զենք գնելու համար

1 միլիարդ եվրո Ուկրաինային՝ զենք գնելու համար

Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը հայտնել է, որ Գերմանիան որոշում է կայացրել աջակցել Ուկրաինային եւ տրամադրել 1 մլրդ եվրո աջակցություն:

Արտգործնախարարը հայտնել է, որ  Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստում որոշում կկայացվի կրկնապատկել ԵՄ կողմից Ուկրաինային զենքի և մատակարարումների ֆինանսավորումը մինչև 1 միլիարդ եվրո։ «Ուկրաինան լրացուցիչ սպառազինության կարիք ունի, և մենք աջակցում ենք դրան», – ասել է Բերբոկը։

Նա նաեւ ասել է, որ Գերմանիայի կառավարությունը հոգ կտանի, որ գերմանական զենք արտադրողները արագ կատարեն Կիևի պատվերները:

  • Կիսվել: