շաբաթ, սեպտեմբեր 21
21 / 9 / 2024
ԶՊՄԿ-ն ծառայությունների գնումների շուրջ 30%-ը կատարում է Կապան և Քաջարան համայնքներից

ԶՊՄԿ-ն ծառայությունների գնումների շուրջ 30%-ը կատարում է Կապան և Քաջարան համայնքներից

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ծառայությունների գնումների շուրջ 30%-ը կատարում է Կապան և Քաջարան համայնքներից։ Այս մասին ասված է ԶՊՄԿ հաղորդագրության մեջ:
 
«2023թ․-ին ԶՊՄԿ-ն ապրանքներ է ձեռք է բերել Կապան և Քաջարան խոշորացված համայնքներում գրանցված 141, իսկ ծառայություններ՝ 28 մատակարարներից/ընկերություններից։
 
Ապրանքների 69 մատակարարները մարզում գրանցված արտադրողներ են, 72-ը՝ ներմուծողներ։
 
 ԶՊՄԿ-ն հավատարիմ է տեղական մատակարարների և կապալառուների միջոցով գնումների ծավալն ավելացնելու իր հանձնառությանը։ Տեղական գնումների քաղաքականությունը նպատակ է հետապնդում խթանել մարզում զբաղվածության մակարդակի բարձրացմանը և նվազեցնել տեղական աշխատաշուկայի կախվածությունն Ընկերությունից։
 
Ընդհանուր առմամբ, ըստ միջազգային վիճակագրության` հանքարդյունաբերությունում մեկ ուղղակի աշխատատեղը ստեղծում է 4-6 անուղղակի աշխատատեղ»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: